Friday, 24 February 2012

Մեծացել եմ



Երկու հորիզոնական  կնճիռ աչքերի տակ, 2 ուղղահայաց էլ ճակատին, 2 սպիտակ մազ գլխին, Հարութի հասակը  ապացուցում են, որ Հասոն վաղուց հատել է 30ի շեմը, ու աննկատ սահել  մինչև 35:Ելնելով վիճակագրական տվյալներից, որ հայերն ապրում են մոտավորապես 70 տարի, չնայած տատիկս ու սկեսուրս ապացուցում են, որ 83-85ում կարելի է ծաղկել ու բուրել, ես կյանքիս ուղիղ կեսն անցկացրել եմ:Ու դա հոյակապ է:Տարիները զարդարում են մարդու կյանքը /կսկծու-փառք Աստծու/, դրանք իրենց լավ ու վատ օրերով ստեղծում են հիշողություններ, փորձ են կուտակում, ներկան ավելի են իմաստավորում , իսկ ապագայի նկատմամբ մեծ ֆոբիա են մատուցում:Վերջինը խիստ անհատական կարծիք է.....
Ով եմ ես 35 տարեկանում, ????Երկու երեխաների  մամա, գյուղական դպրոցի դասատու/լավ դպրոցի/ բլոգ գրող,  թիթիզ, ինտերակտիվ պերսոնաժ, ինտերիերամոլ, լուսամուտապաշտ, սև ռոյալ-դաշնամուրների մոլի երկրպագու, երաժշտության սիրահար, սոցցանցերից կախյալ, կյանքի ու արևի մեծ ֆանատ, վերանորոգումատենչ տանտիկին, շոպինգում իրեն սպառած աղջիկ, թատրոնասեր, ֆիլմամոլ, բնությունաչտես, խոհարարությունից կախվածություն ունեցող, բայց խմորեղեն թխել չիմացող/իբր/ կին, բարեկամասեր, ճանապարհներից ոգեշնչվող, ծովափներ ու լողավազաններ երազող , ինքնագործունեության անձնական գրասենյակի հիմնադիր, ֆինանսապես- վարկատու, նյարդային  պոռթկումները քնով ընկճող, սենտիմենտալ-ողբերգու, սկլեռոզի անվերադարձ գերի, մարդկային հատկանիշներով հմայվող, ծաղիկներ աճեցնող, միրգ ու բանջարեղեն պաշտող, գյուղաբնակ շարքային հայուհի, որի ապրելակերպն ու ոճը բացարձակապես այն չեն, ինչ զինքն պատկերացնում էր 20 տարեկանում, սակայն վերջինս դա չի համարում գերխնդիր և աշխատում է լիակատար բավականություն ստանալ եղածից ու պարզապես ԱՊՐԵԼ........

Ով չդարձա ես 35 տարեկանում / բայց կարելի է դառնալ/.
կարիերիստ, օֆիսային աշխատող, լուսանկարիչ, երաժիշտ, մոդելավորող, գյուղական հարս, գլամուռաշունչ  փարթիասեր հասարակություն, պարուհի, մեքենայի սեփականատեր, բիզնեսվումն, հնազանդ-համեստուհի, մանկավարժ, հարուստի կին` էլիտար տնային տնտեսուհի:
Այնուամենայնիվ կարելի է որոշ բաներ փոխել 35 ից հետո. դեմքի կենցաղում որոշ լրջոտ արտահայտություններ մտցնել, չեզոք դիրքերում լիներ աշխատավայրում, մշակել  պլաններ ուրիշ աշխատանքի  վերաբերյալ , լինել հանդուրժող մեծերի նկատմամբ, վերջնականապես  գլխից հանել  այն միտքը, որ ես  35 տարեկան եմ.. 
Կյանքը դեռ նոր է սկսվում.......

0 коммент.:

Post a Comment