Եթե դուք մենատնտես չեք, մեցենատ կամ գործարանատեր, նշանակում է, դուք կոլեկտիվում եք աշխատում, որտեղ առկա են տարբեր բնավորության և խառնվածքի մարդիկ: Եթե դուք բարեհամբուրության մարմնացում եք, անկեղծ ու անմիջական, կարող եք ձեռնամուխ լինել վերադաստիարակելու ձեր իսկ կոլեգային, քանի որ ձեր աշխատանքային պայմանագիրը կնքված է անսահմանափակ ժամանակով, նա թանկ է ձեզ համար որպես ընկեր, և դուք դեռ երկար պետք է վայելեք միմյանց ներկայությունը:
Իհարկե դուք կարող եք մեկուսանալ այս բոլորից, սակայն անձնական փորձից ելնելով նշեմ, որ վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք հանդուրժել նրանց "ծիկերը", իսկ չհարմարվելու դեպքում` առիթ փնտրել կապը խզելու նրանց հետ:Բայց դա կհանգեցնի ձեր մենակ մնալուն, և տվյալ դեպքում մեկ ուրիշը կորոշի վերադաստիարակել հենց ձեզ:Այնպես որ զինվեք համբերությամբ, մեկնարկեք սույն ազգանվեր ու մարդասիրական գործընթացը:
Վերադաստիարակվող կոլեգաների տեսակները լինում են եսասեր, ինքնահավան, շատախոս, հետաքրքրասեր, ժամանակից շուտ ծերացող, նորեկ աշխատակից, մշտապես նկատողություն անող, եռերեսանի և էլի մի շարք այլակերպ անձինք:
- Շատախոսին դաստիարակելու համար պետք է զրույցի ընթացքում համառորեն լռել, բացառիկ դեպքերում ռեակցիա տալ ժեստերով` գլխով կամ ձեռքի շարժումներով:Պրոցեսը կտևի այնքան, որ շատախոսը կհոգնի իր իսկ ձայնից, և զրույցը , եթե կարելի է դա զրույց համարել, հետզհետե կմարի:
- Էգոիստին կարելի է դաստիարակել հետևյալ կերպ:Նրան հաճախակի կոմպլիմենտ արեք` հագուստին, սանրվածքին, իր պրեզենտացիաներին, հաջողությունների վերաբերյալ, ձեռնարկած միջոցառումների, սակայն երբ ինքներդ կրեք նոր շորիկ, կամ որևէ հաջողված բան ձեռնարկեք, ակնհայտ պահանջեք նրանից կոմպլիմենտ, հիշեցնելով թե որքան ուշադիր եք եղել դուք նրա նկատմամբ:Կամաց կամաց Ինքնահավանուհին կսկսի նկատել ձեզ հետ կապված ամեն ինչ:
- Հետաքրքրասերի հետ շփման ժամանակ կարելի է զինվել համբերությամբ:Քաղաքավարի պատասխանեք առաջին 3 հարցին, հետո մնացածներին արձագանքեք "եսիմ?"-ով `անկախ նրանից "եսիմը" տեղին է թե ոչ:Ծայրահեղ դեպքերում կարելի է ասել."Ինձ չի հետաքրքրում":
- Ժամանակից շուտ ծերացողին կարելի է ցանկացած ժամանակ ետ բերել, պարզապես անընդհատ հիշեցրեք նրան, որ պետք է իրեն հետևի, կոֆեբրեյքերի ժամանակ զբաղվեք նրա դիմահարդարմամբ, մեկ մեկ էլ հրավիրեք նրան շոփփինգի ձեզ հետ:
- Եռերեսանիներին ճանաչելու համար ձեզ հարկավոր է որոշակի ժամանակ:Ուղղակի նշեմ, որ պետք չէ աշխատելու առաջին օրվանից սկսած անկեղծանալ բոլորի հետ:Կարծիքներ փոխանակելիս զգույշ եղեք, երբեմն էլ չեզոք դիրք գրավեք, մինչև հասկանաք, ով ով է:Վերադաստիարակել նրան դժվար թե հաջողվի, պարզապես նրա հետ շփումը հասցրեք մինիմումի:
- Նեգատիվի զոհ կամ մշտապես նկատողություն անող մարդկանց հետ վարվեք նույն կերպ:Երկու-երեք դեպքերից հետո զգալի փոփոխություններ կնկատեք:
Մ.ն.ա- Առավոտյան լույս չունեիք?
ես -ինչի?ունեինք...
մ.ն.ա-իսկ մազերդ ինչու է ցից-ցից?
ես -քոնն էլա տենց:
մ.ն.ա-հա?վայ երեևի քամուց խառնվելա:
Ու քամուց քշված մազերը սկսում են հարդարվել մատներով մի քանի րոպե շարունակ, իսկ ես չէմ էլ մտածում իմ սանրվածքի մասին:
Նորեկ աշխատակցին կարելի է դաստիարակել որոշ ժամանակ անց, եթե պարզվի, որ նա իր մեջ կրում է վերը նշված բոլոր գործոնները, իսկ սկզբնական շրջանում պետք է նրան նկատմամբ լիներ հոգատար, ուշադիր և հումանիզմին բնորոշ լիքը դրական գծերով :
Ավարտելով սեփական փորձից հետևություններով լի գրառումն , ուզում եմ ցանկանալ, որ դուք աշխատեք քաղաքակիրթ կոլեկտիվներում, ձեզ սիրեն ու հարգեն բոլորը, և գլխապտույտ հաջողությունները չլքեն ձեզ:





.jpg)
